Թերապիա
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը։ Այդ ճարպը խթանում է նաև ցիտոկինների արտադրությունը, որոնք նպաստում են օրգանիզմի քրոնիկական բորբոքային պրոցեսներին։ Անկախ քաշից, որովայնի ճարպը մեծացնում է մի շարք հիվանդությունների վտանգը։
Որո՞նք են ընդերային ճարպակալման վտանգները
- Բարձր զարկերակային ճնշում.
- Հիպերլիպիդեմիա
- Քնի ապնոե
- Սրտային հիվանդություն
- Շաքարախտ
- Քաղցկեղային հիվանդություն
- Լյարդի ճարպակալում
- Վաղահաս մահ
Ո՞րն է տարիքի, գենետիկայի և ալկոհոլի դերը այս հարցում
Մարդու քաշի ավելացումը կախված է մի շարք գործոններից, որոնք են՝ օրվա ձեռք բերած կալորիաներ, օրվա այրված կալորիաներ, տարիք, գենետիկա.
Կալորիաների կուտակումը (շատ ընդունում, քիչ այրում), ոչ ակտիվ կենսակերպը, մկանային զանգվածի կորուստը, գենետիկ նախատրամադրվածությունը, մարմնի ձևը, նյութափոխանակությունը և այլ պատճառներ ևս կարող են ազդել որովայնում ճարպի կուտակմանը։
Շատերը գիտեն “գարեջրի որովայն” տերմինի մասին։ Իհարկե ալկոհոլոային խմիչքները տղամարդկանց որովայնի ճարպակալման գլխավոր պատճառներից են ոչ միայն բարձր կալորիականության, այլև ախորժակը բարձրացնելու հատկության շնորհիվ։
Ինչպե՞ս ստուգել որովայնի ճարպակալումը
Տղամարդկանց համար գոտկատեղի 94 սանտիմետրից ավելի չափը վկայում է որովայնի ճարպակալման և առողջական խնդիրների բարձր ռիսկի մասին:
Ի՞նչ անել
- Հետևել առողջ սննդակարգին, ավելի շատ օգտագործելով մրգեր, բանջարեղեն և ձավարեղեն:
- Ուտել ձուկ և ցածր յուղայնությամբ կաթնամթերք։
- Սահմանափակել վերամշակված մսի, հագեցած ճարպի, բարձր յուղայնությամբ կաթնամթերքի, պանրի ու կարագի օգտագործումը:
- Կրճատել սննդի չափաբաժինները։
- Խուսափել քաղցրահամ ըմպելիքներից և նախընտրել ջուրը:
- Խուսափել ալկոհոլից
- Հետևել առողջ ապրելակերպին, արագ քայլել, շաբաթական առնվազն 150 րոպե կամ վազել շաբաթական առնվազն 75 րոպե:
- Կատարել ուժային վարժություններ շաբաթական առնվազն երկու անգամ:
Ամփոփելով՝
Որովայնի ճարպից ազատվելու համար ջանք ու համբերություն է պահանջվում։ Ավելորդ ճարպից ազատվելու համար հարկավոր է դանդաղ և կայուն քաշի կորուստ:
Որովայնի օրգանների ճարպի նվազեցման կարելի է հասնել կենսակերպի փոփոխության միջոցով, ինչպիսիք են կանոնավոր վարժությունները, հավասարակշռված դիետան, սթրեսի կառավարումն ու բավարար քունը: Ընդերային ճարպի նույնիսկ փոքր կրճատումները կարող են դրական ազդեցություն ունենալ ընդհանուր առողջության և քրոնիկական հիվանդությունների ռիսկի վրա:
11.01.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ